Shamshyan.com-ը գրում է. Ո՞վ է ասում, թե Սամվել Ալեքսանյանի եւ իմ միջեւ սեւ կատու է անցել: Փաստերով, փաստերով թող խոսեն: Մեր միջև սեւ կատու չի անցել, այլ բան է, որ որոշ մարդիկ սուտ լուրեր տարածելով են փորձում անցկացնել: Բայց փաստը այն է, որ նման բան չկա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած լուրերին:
Նրա խոսքով՝ իր եւ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի հարաբերությունները նախկինի նման են եւ ոչինչ չի փոխվել:
«Հետո ի՞նչ, որ միջոցառումներին զբաղվածության պատճառով չի հասցնում գալ: Եթե ես զբաղվածության բերումով իմ ազգականների միջոցառումներին չհասցնեմ գնալ կնշանակի, որ նեղացած եմ, հա՞, նրանից»,- ավելացրեց գեներալը:
Ավելին՝ այստեղ