Իսրայելի կառավարությունը ԴԱԻՇ, «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Աբդալլահ Ազամի ջոկատներ» խմբավորումներին ներառել է ահաբեկչական կազմակերպություների ցանկում, հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսությանը:
Տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի կառավարությունը նման որոշում է կայացրել Անվտանգության ընդհանուր ծառայության խորհրդով՝ հաշվի առնելով վերջին տարիներին Իսրայելում տեղի ունեցած հարձակումները ջիհադիստական խմբավորումների կողմից, որոնք գործում են ինչպես արտասահմանում, այնպես էլ երկրի ներսում:
Նշվում է, որ մինչև հիմա Իսրայելում վերոնշյալ խմբավորումները ահաբեկչական չեն համարվել, չնայած դրանց գործունեությունը արգելված է եղել երկրի տարածքում 2014թ. սեպտեմբերի 4-ի պաշտպանության նախարարի հրամանով: