Կարևոր իրադարձություններ

Ողջ գիշեր Տավուշի մարզպետն ու Բաղանիսի գյուղապետը Բաղանիսում գյուղացիների հետ եղել են բաց երկնքի տակ

25 Հոկտեմբեր, 2015 17:28
Ողջ գիշեր Տավուշի մարզպետն ու Բաղանիսի գյուղապետը Բաղանիսում գյուղացիների հետ եղել են բաց երկնքի տակ

Այս պահին Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գյուղապետ Նարեկ Սահակյանը տնետուն ընկած հավաքում է` երեկ երեկոյան ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր ադրբեջանական բաշիբոզուկների կողմից գյուղի ուղղությամբ արձակված գնդակոծությունների հետևանքով մնացած զինատեսակի մնացորդները: Ադրբեջանցիները հիմնականում կրակել են 12,7 մմ տրամաչափի զինատեսակից (ДШК): Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները ասում էին. «Էս կրակոցներն արդեն սովորական են դարձել մեզ համար: Ճիշտա` անհանգստանում ենք, բայց որ ասում են, թե մենք վախենում ենք ու գյուղը դատարկում ենք` էդ ամենը սուտա, տհե բան չկա: Երևանում նստած համացանցերում որոշ մարդիկ վայնասուն են բարձրացնում, թե թուրքերի կրակոցից Բաղանիսը դատարկվում ա: Մենք էս գյուղի ջրի մարդն ենք, սերնդեսերունդ մնացել ու մնալու ենք: Ի՞նչ գյուղի դատարկման մասին է խոսքը: Էլի ենք պնդում` տհե բան չկա»: Գյուղապետ Ն. Սահակյանը ֆոտոլրագորղի հետ զրույցում ասում էր. «Երեկվա կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք, վնասները միայն նյութական են: Դա էլ հաշվարկվում են: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ասել է, որ խնդրին արդեն կառավարությունը տեղյակ է և մարզպետարանի հետ պատրաստ են գյուղացիների կրած վնասը կարճ ժամանակում փոխհատուցել»: Գյուղի բնակիչները նշում էին նաև, որ ողջ գիշեր մի քանի ժամ իրենց հետ են անցկացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ու Բաղանիսի գյուղապետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկվա կրակոցների արդյունքում հիմնականում վնասվել են տանիքներ, ապակիներ, դռներ լուսամուտներ, ինչպես նաև թիթեղյա պաշտպանիչ վահանակներ: Դպրոցի բակում գյուղապետի գլխավորությամբ գյուղի ժողովուրդն արդեն կուտակում է ձմեռվա համար վառելափայտ, քանի որ անգամ ամենաթեժ կրակոցների օրերին ուսումնական գործընթացը չի դադարել: Մի քանի գյուղացիներ էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «Թուրքի կրակոցները մեզ չեն վախեցնում, բայց կուզենայինք կառավարությունն ու մարզպետարանը մեր տները տաքացնելու համար վառելափայտ տրամադրեին մեզ, թե չէ` մի երկու կտոր ցախ անտառից հենց հավաքենք` ընենց մի տուգանք կդնեն վզներիս, որ տներս էլ ծախենք` տակից դուրս չենք գա»:

Աղբյուր` shamshyan.com 

 

Լրահոս

Դիտել ավելին