Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջում հայտնվել է լուսանկար, որում նա զրուցում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, գրում է Обозреватель-ը:
Հոկտեմբերի 23-ին հրապարակված լուսանկարն արդեն ավելի քան 2.000 հավանություն է ստացել: Նկարում պատկերված է այն պահը, երբ կանցլերը և վարչապետը կանգնած են պատշգամբի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Բեռլինում կայացել է Ուկրաինա-գերմանական տնտեսական ֆորումը, որի աշխատանքներին մասնակցել է նաև Յացենյուկը։