Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եփրատ գետի վրայով անցնող կամրջին, որի միջոցով «ԻՊ»-ի ահաբեկիչները զենք էին տեղափոխում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին, վկայակոչելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովին:
«Լոգիստական շղթայի հիմնական օբյեկտն է Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը Դեյր էզ Զոր շրջանում։ Ռուս օդաչուների կողմից տվյալ օբյեկտին հասցվել է կետային հարված, որի արդյունքում կամուրջն անպիտան է դարձել ահաբեկիչների կողմից հետագա օգտագործման համար»,- ասել է Կարտապոլովը։
Նրա խոսքով, զենքի մատակարարման այս ճանապարհը հայտնաբերել էին ռուսական անօդաչու սարքերը: