«Ես գրազ եկա իմ ընկերոջ հետ, որ 30 օրում կնիհարեմ 19 կիլոգրամ: Այս ամիսը իմ համար կլինի դժոխային, ես կլինեմ չար, նյարդային ու ագրեսիվ, սակայն ես կդիմանամ ու կհաղթեմ գրազը:
Այս ամիսը ես կանցկացնեմ միայնության մեջ, ես կսահմանափակեմ այցերս ինչ-որ հաստատություններ կամ կդադարեմ միջոցառումների մասնակցել, բացի երկուսից, որոնք նախապես պլանավորել եմ: Ես երկու վայր կայցելեմ՝ մարզասրահ ու սպա-կենտրոն: Այն ժամանակ, երբ ես սովից կմեռնեմ, ես որոշել եմ զարգացնել հոգևոր աշխարհս ու մտավոր կարողություններս»,- գրում է իր միկրոբլոգում երգչուհի Եվա Ռիվասը: