Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,33%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51,50 ԱՄՆ դոլար:
WTI թեթև նավթի գինը նյույորքյան NYMEX բորսայում բարձրացել է 0.33%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,97 ԱՄՆ դոլար: