Կարևոր իրադարձություններ

Սա կարևոր առաջին քայլն է դեպի խաղաղություն. Սպիտակ տունը՝ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին

18 Փետրվար, 2025 22:53
  Սա կարևոր առաջին քայլն է դեպի խաղաղություն. Սպիտակ տունը՝  ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին։ 

«Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

Ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների հետ՝ ձգտելով «լսել բոլոր կողմերի տեսակետները։

Գործարքի շուրջ բանակցություններ վարելու և խնդիրը լուծելու համար մենք պետք է խոսենք հակամարտության երկու կողմերի հետ: Սա կարևոր առաջին քայլն է դեպի խաղաղություն», – նշել է քարտուղարը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին