Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները

18 Փետրվար, 2025 18:44
Քննարկվել են «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի խնդիրները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչվում էին ավտոսպորտի մրցումների կազմակերպչական հարցերին, այս համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների, մաքսատան հետ կապված խնդիրներին, կառույցի ֆինանսական դժվարություններին, մեքենաների տեխզննմանը, մարզվելու, պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքի բացակայությանը եւ այլ հարցերի:

Խնդիրների լուծման նպատակով կազմակերպության անդամներն ակնկալում են պետության հետ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ այս սպորտաձեւի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի տեսանկյունից: Թվարկելով խնդիրները՝ հյուրերը նկատել են՝ սպորտաձեւը պահում են վերջին ճիգերով:

Հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը նշել է, որ խնդիրները կհասցեագրվեն ըստ ոլորտների եւ կուսումնասիրվեն: Անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպում կլինի:

Հյուրերի բարձրացրած հարցում Ջուլիետա Ազարյանը նպատակահարմար է համարել նաեւ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներգրավումը:

 

Լրահոս

Դիտել ավելին