Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է ԴԱՀԿ նորանշանակ տեղակալը

17 Փետրվար, 2025 14:35
Ներկայացվել է ԴԱՀԿ նորանշանակ տեղակալը

Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ժամանակ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Լաերտ Խաչատրյանին։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Լաերտ Խաչատրյանն իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կծառայեցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ իրեն ամրակցված Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների արդյունավետ համակարգմանն ու որակյալ աշխատանքի ապահովմանը։

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ որոշ ուղղություններով Ծառայության աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին