Կարևոր իրադարձություններ

Կառավարման ոլորտի թերությունները բոլորս գիտենք, լուծումներ գտնելու համար աշխատաժողով կհրավիրվի. վարչապետ

17 Փետրվար, 2025 13:21
Կառավարման ոլորտի թերությունները բոլորս գիտենք, լուծումներ գտնելու համար աշխատաժողով կհրավիրվի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումէ  կատարել՝ դիմելով գործարար համայնքի ներկայացուցիչներին:

«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:

Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով:

Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:

Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:

Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:

Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:

Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ասմվա ընթացքում, օրվա եւ տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»,- գրել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին