Կարևոր իրադարձություններ

Իրանի դեսպանը՝ Հանրապետության հրապարակում աղմուկ բարձրացրած տեսանյութի մասին

06 Փետրվար, 2025 21:46
Իրանի դեսպանը՝ Հանրապետության հրապարակում աղմուկ բարձրացրած տեսանյութի մասին

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է աղմուկ բարձրացրած տեսանյութին, որտեղ ԻԻՀ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում երգում են «Ղարաբաղ» երգը։

«Տեսանյութի որակը վատն էր, և նույնիսկ ես չեմ հասկացել, թե տվյալ անձինք կոնկրետ ինչ են երգում։

Այն, ինչ հեռարձակվել է, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Տեղի ունեցածը կասկածելի է և պետք է ուսումնասիրվի:

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ովքեր ռասիստական ու ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ո՛չ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ո՛չ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտողները», -նշել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին