«Ժողովուրդ» օրաթերթը 14 տարեկան է: Առաջին համարը 5000 տպաքանակով լույս է տեսել 2011 թվականի փետրվարի 1-ին: Օրաթերթի տարեդարձը շնորհավորելու են եկել նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական, արվեստի և մշակույթի գործիչներ, որոնց անունները պարբերաբար հայտնվում են օրաթերթի էջերում և գլխագրերում:
Տարեդարձի առթիվ տարբեր անվանակարգերի են արժանանում «Ժողովուրդ» օրաթերթի էջերում հայտնված տարբեր բնագավառների ակտիվ գործիչներ:
Հատուկ շնորհագիր ունի նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Տասնամյակներ շարունակ հայրենական սպորտի զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքների համար: