Կարևոր իրադարձություններ

Երևան-Դիլիջան ճանապարհին «ՏԵՍԼԱ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից, սահել դեպի ձորը

28 Հունվար, 2025 10:14
Երևան-Դիլիջան ճանապարհին «ՏԵՍԼԱ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից, սահել դեպի ձորը

Հունվարի 27-ին՝ ժամը 23։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին