Կարևոր իրադարձություններ

Մեկ ժամում` 120 հազար տոմս. Բրազիլիայում մեկնարկեց Ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի օնլայն վաճառքը

22 Հոկտեմբեր, 2015 10:39
Մեկ ժամում` 120 հազար տոմս. Բրազիլիայում մեկնարկեց Ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի օնլայն վաճառքը

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է 2016-ի Ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի օնլայն վաճառքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Մեկ օրվա ընթացքում վաճառվել է աննախադեպ` 240 հազար տոմս: Միայն առաջին մեկ ժամում վաճառվել է 120 հազար տոմս:

Հիշեցնենք, որ Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016-ի օգոստոսի 5-21-ին։ Դա կլինի Հարավային Ամերիկայում անցկացված առաջին Օլիմպիադան, երկրորդը՝ Լատինական Ամերիկայում Մեխիկոյի 1968-ի Օլիմպիական խաղերից հետո, ինչպես նաև Հարավային կիսագնդում առաջինը՝ սկսած 2000-ից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին