Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
Հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի: