Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած իրավապահների բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած՝ առանց համապատասխան դրոշմավորման և առանց QR մակնշման ծխախոտներ և պատրաստ է ներկայացնել դրանք:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ներկայացրել է 869 տուփ առանց դրոշմանշի և մատնանշման տարատեսակ ծխախոտներ: