ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության հաստատմանը:
«Իսկապես շատ հաջողված, բազմաոլորտ եւ լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է: Բայց ես ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ. Շատ հետաքրքիր մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք մի քիչ սովոր աչքի համար տեսանելի են: Մի մասն ասաց՝ վերջ, փրկվանք: Ժողովուրդ ջան, չփրկվանք եւ պետք չի, ընդհանրապես, փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր ժամանակին փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա էլ պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արեւելքում ու արեւմուտքում:
Եթե մենք փրկվելու ձեւ ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ եւ փրկվենք, եւ զարգանանք, ամրանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում, եւ այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել:
Մենք տարիներ շարունակ ԱՄՆ-ի հետ ունեցել ենք համագործակցության մի ֆորմատ, որը կոչվել է ռազմավարական երկխոսություն»,-նշել է Միրզոյանը։