ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր է՝ օտարերկրյա տրանսֆերտները պետք կլինի հայտարարագրել, բայց դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, իսկ երկրի ներսում մինչեւ 300 հազար փոխանցումները հայտարարագրել պետք չի:
«Մինչև 300,000 դրամը հայտարարագրման ենթակա չի, չի հայտարարագրվում և բնականաբար, հարկման ենթակա չէ: 300 հազար դրամից ավել տրանսֆերտները հայտարարագրվում է, բայց էլի չի հարկվում:
Արտագնա աշխատողների հետ կապված հետևյալ կարգավորումն ենք արել, որ եթե մարդը ուրիշ երկրում աշխատել է, աշխատավարձ ստացել է, նախկինում ասում էինք՝ պիտի ստուգենք եկամտային հարկ վճարել է, թե չէ, բայց հետո եկանք այն կարգավորմանը, որ մեր ի՞նչ գործն է, եթե մարդը աշխատավարձ է ստացել, այդ երկրի խնդիրն է: Մեր կանխավարկածը այն է, որ ինքը եկամտային հարկը վճարել է, հետևաբար արտագնա աշխատողների աշխատավարձը նույնպես հարկման ենթակա չէ, բայց այդտեղ շեմ գոյություն ունի, ինչքան ես հիշում եմ։
Տարվա կտրվածքով մինչև 12 միլիոնը հայտարարագրման ենթակա չէ, 12 միլիոնից բարձրը հայտարարագրման ենթակա է»,-ասել է վարչապետը: