Կարևոր իրադարձություններ

Սահմանազատման գործընթացը համարում ենք խաղաղության գործընթացի կարևոր հենասյուներից. Միրզոյան

22 Հունվար, 2025 20:04
Սահմանազատման գործընթացը համարում ենք խաղաղության գործընթացի կարևոր հենասյուներից. Միրզոյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին։

«Որ ասում եք Շուռնուխից, Ջերմուկից թուրքեր են քշել, թուրքերը Հայաստանի Հանրապետության այն մյուս կողմում են՝ արևմտյան, ադրբեջանցիներին եթե նկատի ունենք, մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քառակուսի կիլոմետրից ավել, որոնք իհարկե պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ, մեր փաստարկերը, հիմնավորումները, թղթերը, քարտեզները և այլն:

Սկսել հյուսիսից թե հարավից, դուք էլի ձեր մտքի մեջ, ունեք մի բան գծած, որը ձեր մտքի մեջ է, ինձ մնար սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից կավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա 200 պետություն, երբ որ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից բացի 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ որ երկկողմ համաձայնություն կա այդ մասին:

Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ հենասյուներից մեկը, և՛ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից, եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի»:

 

 
  • Կիսվել:
 

Լրահոս

Դիտել ավելին