ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ և՛ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, և՛ ՌԴ կատարած այցի արդյունքները, և ՛մյուս աշխատանքները հաշվի առնելով՝ կարծում եմ, որ մենք ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել:
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին՝ հենվում են իրական Հայաստանի հայցեկարգի վրա։
Ըստ էության, այսօր իրականացնում ենք այդ հենքի վրա բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ մեր հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը՝ մյուսի հաշվին․ ունեն փոխազդեցություններ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ հայեցակարգային նրբությունն այն է, որ «որոշակի բալանս ձևավորվի և դառնա ՀՀ անվտանգությունը ապահովող գործոններից մեկը»։