Կարևոր իրադարձություններ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

22 Հունվար, 2025 20:25
Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Բաքվում հայ գերիների կեղծ դատավարությանը։

«Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը:

Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք տեսանք, մտահոգիչ են: Բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է:

Եվ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որ հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն ու արդյունքին միտված աշխատանք իրականացնելն է»,-նշել է վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին