Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 2025 թվականի չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը մրցել է Մամիկոն Ղարիբյանի հետ:
Հովհաննիսյանը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով և հաղթանակի հասավ:
Նա վաստակել է 6,5 միավոր՝ դառնալով երկրի չեմպիոն իր կարիերայում 3-րդ անգամ։