Կարևոր իրադարձություններ

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը

22 Հունվար, 2025 19:04
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 12:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:00): 13:40-ին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։

Հանդիպման արդյունքներով ժ. 14:00-ին Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով (առանց հարցուպատասխանի):

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Հանդիպման լուսաբանմանը մասնակցելու նպատակով խնդրում ենք ԱԳՆ-ում լինել ժ. 12:10:

 

Լրահոս

Դիտել ավելին