Կարևոր իրադարձություններ

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունն ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

22 Հունվար, 2025 18:51
Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունն ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է հասնի իր պրոբլեմին։

«Եթե տեղում նստենք, ոչ մի բան տեղի չի ունենալու, ցանկացած բարեփոխում իր հետ բերում է պրոբլեմ, բայց այդ բարեփոխումը չանելը նշանակում է համակերպվել արդեն իսկ եղած պրոբլեմի հետ, և դրա արդյունքում տուժում է պետությունը։

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա, որ պետությունը ես չեմ, պետությունը ինքն է, որովհետև եթե ինքը ուզի, ես ստեղ կլինեմ, չի ուզի՝ չեմ լինի։ Մենք պետք է դադարենք ֆորպոստ լինելուց, դադարենք հպատակ լինելուց, պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ չենք ուզում ունենալ պետություն, ուզո՞ւմ ենք ունենալ անկախություն, ինքնիշխանություն, թե՞ դա մեզ համար ֆուտլյար է»,- նշել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին