Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական «Fathi Escalator» ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
շարժասանդուղքների փոխարինում,
նոր վագոնների ձեռքբերում,
դեպոյի վերակառուցում և արդիականացում,
նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
ենթակառուցվածքների վերազինում,
սպասարկման որակի բարձրացում։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ «Fathi Escalator» ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։
Նրանք ներկայացրել են իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։
Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։
Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջել են մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։
Հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։