ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության առաջին օրը հրաման է ստորագրել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Ինչպես գրում է Politico-ին, սպասվում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պաշտոնական ծանուցումից հետո մեկ տարվա ընթացքում։ Թրամփը կարգադրել է «կասեցնել ԱՀԿ-ին ԱՄՆ կառավարության միջոցների, աջակցության կամ ռեսուրսների հետագա փոխանցումը», ինչը հիշեցնում է 2020 թվականին կազմակերպությունից դուրս գալու առաջին փորձը, նշում է հրատարակությունը։
Կարգադրությունը նաև պահանջում է, որ պետքարտուղարը դադարեցնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք անդամ երկրները վարում են արդեն մի քանի տարի:
Թրամփի առաջին հրամաններից մեկով ԱՄՆ -ն 90 օրով դադարեցնում է բոլոր երկրներին օգնություն տրամադրել, այդ թվում Ուկրաինային։