Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում հաղթել է միայն Տիգրան Հարությունյանը:
Արթուր Դավթյան - Կարեն Գրիգորյան, Բենիկ Ագասարով - Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան - Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան - Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 5.5 միավոր:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ունեն 5 միավոր։
Կանանց առաջնությունում հաղթել են Մարիամ Ավետիսյանը, Միլենա Գասպարյանը, Նվարդ Հայրապետյանը և Պոլինա Կոբակը:
Սուսաննա Գաբոյան - Աննա Խաչատրյան խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Կանանց պայքարում վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով ունի 6 միավոր։
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Մարիամ Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 5.5 միավոր: