Կարևոր իրադարձություններ

Մարդիկ իրենց աշխատանքով են փակելու վարկերը. նախարարն անհուսալի վարկերի մասին

22 Հունվար, 2025 19:56
Մարդիկ իրենց աշխատանքով են փակելու վարկերը. նախարարն անհուսալի վարկերի մասին

Մենք փետրվարի 1-ից հնարավորություն կտանք մարդկանց աշխատելու միջոցով կամ որոշակիորեն ստվերում աշխատանքը ցույց տալու միջոցով իրենց իսկ վաստակած եկամտահարկը ուղղորդել, և բանկերը զիջումներ կանեն, այդ կուտակված տուգանքների մասով հնարավորություն կտանք դուրս գալու այդ անհուսալի թվացող քարանձավից:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հստակ է, որ մարդիկ իրենց աշխատանքով են փակելու վարկերը, այլ ոչ թե բանկերը կամ կառավարությունը ներում է նրանց:

Սրանով մենք հնարավորություն ենք տալիս 280 հազար մարդու աստիճանաբար ներգրավվելու ֆորմալ թափանցիկ աշխատանքային հարաբերությունների միջավայր»,- ասաց նախարարը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին