Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:
Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը: