Իրանի Համադանի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Ինչպես հայտնել է իրանական YJC գործակալությունը, միջադեպից հետո երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։
Վթարը տեղի է ունեցել Կաբուդրահանգ քաղաքում։ Ռազմական ինքնաթիռում գտնվող օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Վթարի պատճառները հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն: