Հունվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի, տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «KamAZ»-ի դիզվառելիքի արտահոսքը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք: