Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «X»- ի իր միկրոբլոգում ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։