Կարևոր իրադարձություններ

ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

22 Հունվար, 2025 15:36
ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվածների թվում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ սահմանել վերջինիս տեքստի, երաժշտության, տևողության, երաժշտության մասով:  

«ՀՀ օրհներգը պետք է սկսվի այն քառատողով, որով սկսվել է, բայց ավարտվի գործող օրհներգի տեքստում գրված երկրորդ քառատողով, այսինքն՝ «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով»,- ասել էր նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին