Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում
անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ: