Եթե բարեփոխումներ չլինեն, ըստ Փաշինյանի, ապա առաջիկայում կունենանք տրանսպորտ, որի պատուհանի տեղը «սկոչով ցելոֆան է կպցրած», պատուհանը կոտրված է:
Երբ մենք տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունն այն պետք է չլինի, որ ես հիմա օգտվում եմ Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ մենք բոլորով այդ հանրային տրանսպորտը պիտի պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա, որովհետև եթե մենք այդպես չանենք «Իկարուսի» նման ՄԱՆ ավտոբուսները դառնալու են «ԳԱԶել»-ներ, և այդ «ԳԱԶել»-ները նորից զրոյանալու են, և մենք սկսելու ենք նորից զրոյական կետից»,- ասել է վարչապետն՝ անդրադառնալով նաև մետրոյի գործունեությանը.
«Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որը մենք կարող ենք կորցնել»: