ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
«Չեմ ուզում վնասել Ռուսաստանին։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով մոտ 60,000,000 կյանք:
Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է։ Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Հետո ավելի վատ կլինի։ Եթե մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին։
Եկեք վերջ տանք այս պատերազմին, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է: Այլևս որևէ մեկի կյանքը չպետք է կորսվի»,- գրել է Թրամփը։