Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։