Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Ներսիսյանը և Նիդերլանդներ դեսպանը քննարկել են նոր հնարավորություններ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

21 Հունվար, 2025 20:18
Գրիգոր Ներսիսյանը և Նիդերլանդներ դեսպանը քննարկել են նոր հնարավորություններ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Հունվարի 21-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչները գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի  գլխավորությամբ հանդիպել են Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ։ 

Հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեությանը, վերջին մեկ տարվա ընթացքում կառույցի կատարած աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։

Դեսպանը բարձր է գնահատել գործակալության կատարած աշխատանքն անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման ուղղությամբ, հետաքրքրվել ոլորտի մարտահրավերներով ու դրանց դիմակայելուն ուղղված կառույցի տեսլականով։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին ոլորտի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Գործակալության պետը հույս է հայտնել, որ  դեսպանության աջակցությամբ հնարավոր կլինի կայուն համագործակցություն հաստատել Նիդերլանդների Թագավորության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին