Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են կանանց ներգրավվածության և իրավունքների պաշտպանության հարցերը զինված ուժերում

20 Հունվար, 2025 15:00
Քննարկվել են կանանց ներգրավվածության և իրավունքների պաշտպանության հարցերը զինված ուժերում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերելի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին