ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես դևերն են ջղաձգվում խաչը տեսնելիս, այնպես էլ ընդդիմությունը՝ ՀՀ քարտեզից:
ԱԺ դահլիճում փակցված քարտեզը զուր չէ, որ ջղաձգումներ է առաջացնում ընդդիմադիրների շրջանում։ Կայսրության շահերը սպասարկողների համար խորթ է պետություն, ինքնիշխանություն ու անգամ քարտեզ ունենալու միտքը։
ԱԺ դահլիճում փակցված՝ Հայաստանի Հանրապետության քարտեզը, հուսով եմ, կվանի ընդդիմության շարքերում դարանակալած դևերին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Ազգային ժողովում ակցիա էր իրականացրել. ԱԺ նախագահի սեղանի դիմացի հատվածում փակցրել էր ՀՀ քարտեզը՝ ներառելով Լեռնային Ղարաբաղը: