Կարևոր իրադարձություններ

Բնակապահովության աջակցության ծրագրերի շրջանակում քանի շահառու է աջակցություն ստացել

20 Հունվար, 2025 18:13
Բնակապահովության աջակցության ծրագրերի շրջանակում քանի շահառու է աջակցություն ստացել

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել շուրջ 250 շահառու․ տրամադրվել է շուրջ 220 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 12.370 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 837 մլն դրամ։ 

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,

  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

· ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,

· ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա,

· հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,

· տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

· ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում կարող են ստանալ այն անձինք՝

· ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն,

· ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,

· տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,

· ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին