Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել, ասելով որ նրանց կվերացնի։ Պատճառը եղել է այն, որ ըստ թանգարանի աշխատակիցների՝ այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։