«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին:
Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Արսեն Թորոսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց՝ առողջապահության ոլորտի գերխնդիրը պետք է լինի առողջությունը պահպանելը: