Ծխելը սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:
Այն մեծացնում է բազմաթիվ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝
աթերոսկլերոզ,
սրտամկանի ինֆարկտ,
ինսուլտ,
զարկերակային գերճնշում և այլն։
Հիշեցում
Ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Երկրորդային ծուխը ևս վտանգավոր է, որի ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նաև չծխողների մոտ: