Կարևոր իրադարձություններ

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

20 Հունվար, 2025 14:29
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է Arca Pay փոխանցման համակարգին միանալու մասին:

Այսուհետ Ամիօ բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AMIO Mobile հավելվածի միջոցով կարող են կատարել մատչելի ակնթարթային դրամային փոխանցումներ ՀՀ բանկերի հաճախորդներին` մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը: 

Arca Pay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Evocabank, Ամերիաբանկ և Կոնվերս Բանկ։ Բանկերի ցանկը շարունակաբար կընդլայնվի։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին