Հայաստանի Ազգային ժողովում, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը որոշել էր քաղաքական ակցիա իրականացնել: Նա ելույթ ունեցավ և ելույթից հետո փորձեց խորհրդարանի պատին փակցնել քարտեզ, որտեղ Հայաստանին միացված էր Լեռնային Ղարաբաղը։ Այս գործողությունը, իհարկե, անարձագանք չմնաց:
Մինչ Մկրտչյանը փորձում էր փակցնել քարտեզը, նիստը վարողի իրավունքով ելույթով հանդես եկավ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը մեղադրեց ընդդիմադիր պատգամավորին՝ ՀՀ քարտեզը «մետաղի ջարդոն» անվանելու մեջ, ինչը, ըստ Ռուբինյանի, ուղղակի վիրավորանք էր պետության հասցեին։
Նա հիշեցրեց, որ Մկրտչյանը ցուցադրել էր այն քարտեզը, որտեղ Լեռնային Ղարաբաղը ու հարակից տարածքները կապույտով էին նշված՝ հայտարարելով, որ այդ տարածքները պետք է մնային Հայաստանի մաս, իսկ գործող իշխանությունները՝ դրանք դավաճանական կերպով հանձնել են։
Ռուբինյանը շարունակեց՝ խոսելով Աննա Մկրտչյանի քաղաքական ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի մասին։ Նա հիշեցրեց, որ Սարգսյանը տասը տարի եղել է Հայաստանի նախագահը և այդ ընթացքում ակտիվորեն մասնակցել է բանակցություններին։ Ռուբինյանն ուղղակի հարց տվեց Մկրտչյանին՝ արդյոք նա համաձայն է, որ նրա ղեկավարությունը, որը 10 տարի բանակցել է և պատրաստ էր որոշ տարածքներ հանձնելու, դավաճանություն էր։
Ռուբինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ. «Չեք հերքի, պատրաստ էր հայրենիքից դո՞ւրս գալ, ուզում էր հանձնել հայրենի՞քը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, ձեր թիմը դավաճանների հավաքածո՞ւ է»: