Կարևոր իրադարձություններ

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել (տեսանյութ)

20 Հունվար, 2025 12:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 10-ին Մեծ Մասրիկ համայնքի երեք բնակիչ կամովին հանձնել են ռազմամթերք։

35-ամյա տղամարդը հանձնել է մեկ հրացան, 56 փամփուշտ և մեկ նռնակ։ Նա հայտնել է, թե զենք-զինամթերքը գտել է պատահաբար` ավտոտնակի տանիքում, և դրանք պատկանել են իր հանգուցյալ պապին։

Նույն օրը Վարդենիսի բաժին ներկայացած 36-ամյա տղամարդը ներկայացրել է հրացան, փամփուշտատուփ և 67 փամփուշտ։ Նրա խոսքով` հանգուցյալ պապին պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել են շինարարական աշխատանքների ժամանակ։

Մեծ Մասրիկի մեկ այլ` 33-ամյա բնակիչ իրավապահներին կամովին հանձնել է մեկ հրացան, ձեռքի նռնակ և 74 փամփուշտ։ Նա ևս հայտնել է, թե հանգուցյալ հորը պատկանող ռազմամթերքը պատահաբար գտել է գոմում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին