Կարևոր իրադարձություններ

ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

20 Հունվար, 2025 12:10
ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այս մասին Պետրոսյանը հայտնել է Ֆեյսբուքյան էջում:

«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ 

Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։ 

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։

Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։

Աստված պահապան մեր հայրենիքին…»,- գրել է Պետրոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին