Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր ելույթները ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում»: Հարավամերիկյան Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրում «Կվիմսեի» հետ հանդիպման ժամանակ Մկրտչյանը դարձել է խաղի ամենաարդյունավետ խաղացողը:
Նա վաստակել է 21 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հանդիպումն ավարտվել է 66:
79՝ հօգուտ «Կվիմսեի»: